Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Զելենսկին, իհարկե, «տեղյակ չէ»

Զելենսկին, իհարկե, «տեղյակ չէ»
06.08.2023 | 08:17

«Ուկրաինայում մարդկանց և օրգանների թրաֆիքինգից ստացված շահույթը գերազանցում է 200 միլիարդ դոլարը: Երբ խոսքը վերաբերում է այս անհավանական իրադարձություններին, և մենք ունենք տեղեկատվություն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ունի տեղեկատվություն, ՄԱԿ-ն ունի տեղեկատվություն, մարդիկ իրենց գլուխները կոխում են ավազի մեջ: Կարծես թե նման բաները նրանց մոտ ջայլամի էֆեկտ են առաջացնում»,- ասել է ամերիկացի լրագրող Քլեյթոն Մորիսը «Ռիդաքթիդ» հաղորդմանը (ՀԸ-ն չիմացա, բայց առկա է տելեգրամյան ալիքի հղումը)։ Մինչդեռ միջազգային քրեական դատարանը մանուկների «առևանգման» հարցով ձերբակալման օրդեր է դուրս գրել ՌԴ ղեկավարի անունով: Բայց Զելենսկին, իհարկե, «տեղյակ» չէ, թե ինչ է կատարվում Ուկրաինայի՝ իր ենթակայության ներքո տարածքում:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 4023

Մեկնաբանություններ